Ձմեռ Պապի Նվերները LITE


1 by  Mobit 
Jan 10, 2016

کے بارے میں Ձմեռ Պապի Նվերները LITE

Հեքիաթներով և նվերներով կախարդական հավելված Ձմեռ Պապիկից:

Հեքիաթներով և նվերներով կախարդական հավելված Ձմեռ Պապիկից:

Ձմռան սպիտակ և ցուրտ օրերին ընտանեկան ջերմությունը, նվերները և հրաշքները դառնում են ամենացանկալին: Այդ ամենը Դուք կգտնեք հեքիաթային «Ձմեռ Պապի նվերները» հավելվածում:

Հատուկ ընտանեկան ձմեռային ջերմ երեկոների համար, բարի և տոնական հավելված «Մոբիթ» և «Գլոուբերիբուկս» ընկերությունների կողմից, որտեղ հեքիաթը վերածվում է իրականության, և որտեղ յուրաքանչյուրը կարող է դառնալ այդ հեքիաթի հերոսը:

Հավելվածը փոքրիկին հրավիրում է Ձմեռ Պապի մոտ, տեսնելու թէ նա ինչպես է ապրում, ունկնդրելու նրա ամենա սիրելի հեքիաթները և պատվիրելու իր ամանորի նվերը:

Հատուկ բաժնում փոքրիկը կարող է իր համար նվեր ընտրել և Ձմեռ Պապիկին նամակ ուղարկել: Հրաշքին երկար սպասելու կարիք չի լինի: Նվերով ծանրոցը շատ շուտ է տեղ հասնում: Իսկ եթե կա ցանկություն ոչ թէ մեկ այլ մի քանի նվերի, կարելի է ընտրել և՛ տիկնիկ, և՛ ռոբոտ, և՛ հրթիռ:

Հավելվածի ամբողջական տարբերակում Դուք նաև կգտնեք հինգ խրատական հեքիաթներ Ձմեռ Պապի կողմից: Փոքրիկը, Ձմեռ Պապի ընկերների հետ միասին, կսովորի ինքնուրույն պատրաստել ամանորի զարդարանքներ, աշխատասիրություն և հավատարիմ ընկերություն:

Բարի պատկերազարդումը, հիասքանչ աուդիոհեքիաթները, հրաշալի ամանորյա երաժշտությունը և բազում հետաքրքրաշարժ անիմացիաները յուրաքանչյուր էջում հավելվածը վերածում են ամանորի սիրելի մուլտֆիլմի:

Հավելվածը կլինի հաճելի նվեր և ձմեռային հրաշքների շարունակություն, թէ՛ երեխաների և, թէ՛ մեծերի համար:

Հատկություններ.

• 5 անիմացիոն ինտերակտիվ աուդիոհեքիաթներ, սիրելի կենդանիների մասին խրատական և բարի սյուժեներով (LITE տարբերակում հասանելի է 1 հեքիաթ)

• հրաշալի անիմացիաների շնորհիվ կենդանություն առած գունազարդ նկարազարդումներ

• հատուկ խաղ. գրիր նամակ Ձմեռ Պապիկին և ստացիր նվեր:

• 12 անիմացիոն ինտերակտրվ նվերներ, որոնցով կարելի է խաղալ խաղասենյակում (LITE տարբերակում հասանելի է 4 նվեր)

• ամանորի տրամադրություն ստեղծող հեքիաթային երաժշտություն

• տեքստը կարդում է դերասան Գուրգեն Անտոնյանը

«Մոբիթ» և «Գլոուբերիբուկս» ընկերությունները մաղթում են Ձեզ ուրախ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:

معلومات ایپ اضافی

تازہ ترین ورژن

1

اپ لوڈ کردہ

Faruk Kadir Daldal

Android درکار ہے

Android 2.3.2+

مزید دکھائیں

Ձմեռ Պապի Նվերները LITE متبادل

 Mobit  سے مزید حاصل کریں

دریافت